Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը միացել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստն աշխատում է մարզասրահում, կատարում գնդակով վարժություններ ու ժամանակ առ ժամանակ մարզվում թիմի ընդհանուր խմբում։ Դեռ չկա հստակ ժամկետ, թե երբ բրազիլացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Նեյմարը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել 2023թ․ հոկտեմբերից:
Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ «Ալ Հիլալի» կազմում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։