Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ալ Հիլալը» սեփական դաշտում 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալ Ռիյադի» նկատմամբ։
Տանտերերի կազմում նորամուտը նշեց բրազիլացի վինգեր Նեյմարը։ ՊՍԺ-ից «Ալ Հիլալ» տեղափոխված 31-ամյա խաղացողը դաշտ մտավ 64-րդ րոպեին ու կատարեց գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո «Ալ Հիլալը» շրջանցեց գործող չեմպիոն «Ալ Իթիհաթին» ու 16 միավորով բարձրացավ առաջին տեղ։
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ալ Հիլալ» - «Ալ Ռիյադ»՝ 6-1
Ալեքսանդր Միտրովիչ, 30 [11մ], Յասիր Ալ Շահրանի, 45+4, Սալեմ Ալ Դավսարի, 68, 86, 90+5, Մալկոմ, 83 [11մ] - Ալի Ալ Զաքան [90+6]