Logo

Նեյմարը մոտ 17 ամսվա դադարից հետո Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում է

18:49 / 06.03.2025Ֆուտբոլ
null

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը վնասվածքով պայմանավորված գրեթե 17-ամսյա դադարից հետո վերադարձել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակ և կարող է մասնակցել Կոլումբիայի ու Արգենտինայի հավաքականների դեմ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին:

Բրազիլիայի հավաքականն առանց իր պատմության գլխավոր ռմբարկուի էր 2023 թվականի հոկտեմբերից, երբ նա ծնկի ծանր վնասվածք ստացավ հենց հավաքականի ճամբարում եղած ժամանակ:

Նեյմարը, որը հավաքականի կազմում 128 խաղում աչքի է ընկել 79 գոլով, մասնակցել է աշխարհի երեք առաջնության, և նրա երազանքն է մասնակցել Մունդիալ-2026-ին, որը կկայանա Կանադայում, ԱՄՆ-ում ու Մեքսիկայում:

33-ամյա ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» վերադարձել է «Սանթոս»՝ իր պատանեկան տարիների ակումբ:

Բրազիլիա - Կոլումբիա խաղը կկայանա մարտի 21-ին (ժամը՝ 04:45-ին), իսկ Արգենտինա - Բրազիլիա հանդիպումը՝ մարտի 26-ին (ժամը՝ 04:00-ին):

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը.

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ