Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է երկար ընդմիջումից հետո ազգային թիմից հրավեր ստանալը, հայտնում է Goal.com-ը:
«Երջանիկ եմ վերադարձիս համար»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Վերջին անգամ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2023-ի հոկտեմբերի 18-ին: Այդ ժամանակ «Պենտակամպիոնները» 0-2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի թիմին:
Բրազիլիայի հավաքականը մարտի 21-ին Մունդիալ-2026-ի որակավորման փուլի հերթական տուրում կմրցի Կոլումբիայի, իսկ դրանից 5 օր անց՝ Արգենտինայի հավաքականների դեմ: