Բրազիլացի գերաստղ Նեյմարն անդրադարձել է նախկին թիմակից Մարսելոյի՝ կարիերան ավարտելու որոշմանը:
«Եղբա՛յր, շնորհավորում եմ կարիերայիդ համար: Պատիվ էր պատմության մեջ լավագույն ձախ պաշտպաններից մեկի հետ ճանապարհ անցնելը: Լավ է, որ նա բրազիլացի է: Վայելիր այն, ինչին հասել ես, դու արժանի ես դրան»,- սոցցանցերում գրել է «Սանթոս» վերադարձած 33-ամյա ֆուտբոլիստը:
Parabéns pela carreira meu amigo @MarceloM12
— Neymar Jr (@neymarjr) February 6, 2025
Foi uma honra participar da trajetória de um dos melhores laterais esquerdos da história!
Ainda bem que é brasileiro …
Desfruta de tudo que conquistou irmão, você merece ❤️🙏 pic.twitter.com/ePSQZCuswh
36-ամյա պաշտպանը 2024թ. դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր:
Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում», որի կազմում նվաճել է 25 տիտղոս և մասնակցել է 564 խաղի (38 գոլ, 103 ասիստ):