Logo

Նեյմարը կվերադառնա մարզումներին

15:49 / 02.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դեկտեմբերի 3-ին կվերադառնա ազգային թիմի մարզումներին, հայտնում է Uol-ը։

Ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սերբիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղում (2-0): Նեյմարը հարկադրված բաց էր թողել Շվեյցարիայի (1-0) դեմ երկրորդ տուրի հանդիպումը, նաև չի մասնակցի Կամերունի դեմ խմբային փուլի վերջին խաղին (դեկտեմբերի 2):

Այնուամենայնիվ, բրազիլացին դժվար թե կարողանա մասնակցել 1/8 եզրափակիչի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան 6 միավորով ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ