Logo

Նեյմարը խաղերից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացել

22:17 / 25.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Քրիսթալ Փելաս» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրայոնը բացահայտել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի արտասովոր կետ, հայտնում է Give me Sport-ը:

Բրայոնի խոսքով` մարզչական կուրսի ժամանակ ՊՍԺ-ի աշխատակցից տեղեկացել է, որ աստղային ֆուտբոլիստը խաղերից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին ծափահարելու և շնորհակալություն հայտնելու համար յուրաքանչյուր անգամ 200 հազար եվրո բոնուս է ստացել փարիզյան ակումբից:

32-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում խաղացել է 2017-2023 թվականներին։ Նեյմարն անցկացրել է 173 հանդիպում, դարձել 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա