Logo

Նեյմարը խաղադաշտ դուրս չի գա այս տարի

18:46 / 25.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը պատմել է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի հասցնի խաղադաշտ վերադառնալ այս տարվա ընթացքում։

«Նեյմարը շատ կարևոր խաղացող է ոչ միայն «Ալ Հիլալի», այլև ամբողջ լիգայի։ Սակայն ես չեմ կարող նշել նրա վերադառնալու ստույգ ժամկետը։ Մենք նրա վիճակը դարձյալ կգնահատենք հունվարին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել 2023թ․ հոկտեմբերից:

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ «Ալ Հիլալի» կազմում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ