Logo

Նեյմարը կարող է հեռանալ «Ալ Հիլալից»

18:30 / 06.11.2024Ֆուտբոլ
null

«Ալ-Հիլալի» ղեկավարությունը դիտարկում է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։

 

UOL Esporte-ն հայտնում է, որ Նեյմարը կարող է հեռանալ լքել «Ալ Հիլալը» հունվարին: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է բաժանվել բրազիլացի հարձակվողից, քանի որ Նեյմարը հաճախ է վնասվածքներ ստանում: 

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք է ստացել իրանական «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում: Նեյմարը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին, իսկ 86-ին ստիպված է եղել վերադառնալ պահեստայինների նստարան: Դրվագներից մեկում 32-ամյա ֆուտբոլիստն արագացում է կատարել և հետո բռնել ազդրը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ