Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», հաղորդում է El Pais-ը:
«Ազնվականները» ցանկանում են Նեյմարին հրավիրել 2023 թվականին և պատրաստ են վճարել նրա պահանջած աշխատավարձը՝ տարեկան 40 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 16 խաղի, խփել 12 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: