ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է մնալ ֆրանսիական ակումբում։
«Ես ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում։ Ակումբի ղեկավարությունն իմ ապագայի վերաբերյալ որևէ բան չի ասել։ Չգիտեմ՝ ինչ է ուզում ակումբը, բայց ես ցանկանում եմ մնալ»,- Նեյմարի խոսքն է մեջբերում AFP-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է հրաժեշտ տալ Նեյմարին, քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հույսեր չի կապում նրա հետ։


