Logo

Նեյմարը համեստ աշխատավարձ է ստանալու, բայց գումարի չափը կարող է զգալի մեծանալ

17:21 / 29.01.2025Ֆուտբոլ
null

«Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը, իր աստղային կարգավիճակի համեմատ, փոքր աշխատավարձ է ստանալու, UOL-ի եթերում ասել է լրագրող Պաուլո Վինիսիուս Կոելյոն:

Բրազիլացու տարեկան աշխատավարձի չափը կկազմի մոտավորապես 2 միլիոն եվրո:

Այդուհանդերձ, հարձակվողը կարող է խոշոր գումար ստանալ իմիջային իրավունքների վաճառքից: Ըստ ակումբի ու ֆուտբոլիստի պայմանավորվածության՝ Նեյմարը ստանալու է իմիջային իրավունքներից ստացվող գումարի 90 տոկոսը:

Բրազիլացին մտադիր է մարքեթինգային ֆուրոր կատարել իր տրանսֆերի միջոցով և մեծ գումար վաստակել հենց իմիջային իրավունքների միջոցով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա