Logo

Նեյմարը համաձայն է Ռոնալդուի հետ. «Սաուդյան Արաբիայի առաջնությունը Լիգա 1-ից լավն է»

13:41 / 08.01.2025Ֆուտբոլ
null

«Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը համաձայնել է «Ալ Նասրի» ռմբարկու, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդու հետ, որ  Սաուդյան Արաբիայի առաջնությունը խաղամակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին:

«Այսօր այդպես է: Սաուդյան Արաբիայի լիգայի խաղամակարդակն աճում է, և այն ավելի լավն է, քան Լիգա 1-ը:

Իհարկե, Ֆրանսիայի առաջնությունն իր առավելություններն ունի: Ես այնտեղ խաղացել եմ և լավ գիտեմ: Բայց այս պահին Սաուդյան Արաբիայում ավելի լավ ֆուտբոլիստներ կան, քան Ֆրանսիայում»,- բրազիլացու խոսքը մեջբերում էբ CNN-ը:

Նեյմարը 2017-2023 թվականներին խաղացել է ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա