Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի մասին, որն այդ պաշտոնում փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոյին։
Գալտյեի օրոք իմ դերը փոփոխության չի ենթարկվել։ Ես խաղում եմ այնպես, ինչպես խաղացել եմ մյուս մարզիչների օրոք։ Մենք աստիճանաբար սովորում ենք Քրիստոֆի մեթոդներին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչ է ցանկանում թիմի կատարմամբ և դեռ ամեն բան լավ է ընթանում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Ֆրանսիայի առաջնության 6 տուրերից հետո ՊՍԺ-ն 16 միավորով առաջին հորիզոնականում է։ Չեմպիոնների լիգայում փարիզցիները մեկնարկել են Թուրինի «Յուվենտուսի» դեմ տարած հաղթանակով (2-1):
Նեյմարը ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 8 խաղում խփել է 9 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։


