Logo

Նեյմարը և Մբապեն դադարել են միմյանց հետևել սոցիալական ցանցերում

23:20 / 14.09.2023Ֆուտբոլ
Կիլիան Մբապե-Նեյմար

Աստղային հարձակվողներ Կիլիան Մբապեն և Նեյմարը դադարել են միմյանց հետևել սոցիալական ցանցերում։

Ֆրանսիացի և բրազիլացի ֆուտբոլիստները 2017 թվականից մինչև այս տարվա ամառ միասին խաղում էին ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»։ Ավելի վաղ Նեյմարը սոցիալական ցանցերում հավանել էր Կիլիան Մբապեի հասցեին կատարված մի շարք քննադատական գրառումներ։

31-ամյա Նեյմարը և 24-ամյա Մբապեն փարիզյան գրանդում համատեղ 136 հանդիպում են անցկացրել։ Բրազիլացին այս ամռանը 90 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ, որի կազմում դեռևս նորամուտը չի նշել։ Մբապեն ՊՍԺ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման և խփել 5 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ