Logo

Նեյմարն ու «Սանթոսը» նոր պայմանագիր են կնքել

16:33 / 25.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի 1 տարով: Բրազիլացու ամսական աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո:

«Ես, սրտիս լսելով, կայացրի այս որոշումը: «Սանթոսը» միայն իմ թիմը չէ. այն իմ տունն է, իմ պատմությունն ու իմ կյանքը», - ասել է Նեյմարը:

Նեյմարը «Սանթոս» է վերադարձել 2025-ի հունվարին: Այս ընթացքում նա մասնակցել է 12 խաղի, որոնցում խփել է 3 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ