Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցնցել է երկրպագուներին, որոնք նկատել են, թե ինչպես է ֆուտբոլիստը 6-ամսական դստեր ծննդյան արարողության ժամանակ պոկեր խաղում, հայտնում է Daily Mail-ը:
Հանդիսավոր երգի ժամանակ 32-ամյա գերաստղը, որը գրկած է եղել փոքրիկին, շրջվել է մի կողմ, որպեսզի քայլ կատարի առցանց խաղում: Նման արարքը դուր չի եկել հասարակությանը: Շատ երկրպագուներ տեսանյութը տարածել են համացանցում:
Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի ռմբարկուն հայտարարել էր, որ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո պատրաստվում է պրոֆեսիոնալ զբաղվել պոկերով:
Հիշեցնենք, որ Նեյմարը շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից, որը ստացել էր 2023-ի հոկտեմբերին:



