Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասել է թիմակից Ռենան Լոդիի ավտոմեքենայի անիվները: Այդպես 32-ամյա ֆուտբոլիստը վրեժխնդիր է եղել Լոդիի կատակի համար:
Ավելի վաղ բրազիլացի պաշտպանն իրար էր կապել Նեյմարի խաղակոշիկների քուղերը:
«Այսօր քո հանդեպ են որս կազմակերպում, վաղը դու ես որսորդը: Մենք այլևս պարտք չունենք»,- սոցցանցերում գրել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Նեյմարը նախորդ տարվա հոկտեմբերից վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել և չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում: