«Ալ Հիլալի» նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Ասիայի Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումը, հաղորդում է Goal․com-ը։
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում, որում «Ալ Հիլալը» 6-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Ալ Ռիյադի» նկատմամբ։ Ֆրանսիական ՊՍԺ-ի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը փոխարինման էր մտել 64-րդ րոպեին ու կատարել գոլային փոխանցում։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ալ Հիլալը» սեպտեմբերի 18-ին տանը խաղալու է ուզբեկական «Նավբահորի» հետ։