Logo

Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

20:33 / 21.07.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի հեռանա թիմից այս ամառ, հայտնում է L'Equipe-ը:

31-ամյա ֆուտբոլիստը հարմարավետ է իրեն զգում փարիզյան ակումբում: Բացի այդ, բրազիլացին վերջերս հայր է դարձել և տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձը լիովին գոհացնող է նրան այս իրավիճակում:

Նեյմարը մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց վնասվածքների և ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

2022/23 մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա