Logo

Նեյմարը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից

18:41 / 18.02.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ փարիզյան ակումբում, հայտնում է L'Equipe-ը:

ԱԱ-2022-ից հետո բրազիլացի հարձակվողը լավագույն մարզավիճակում չէ և հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում: Երկրպագուները նաև զայրացած են, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0-1) նա պոկեր էր խաղացել ու այցելել արագ սննդի ռեստորան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանին վաճառել Նեյմարի տրանսֆերային իրավունքը, իսկ Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի օգոստոսից է խաղում ՊՍԺ-ում, որը նրա տրանսֆերի դիմաց ռեկորդային 222 միլիոն եվրո էր վճարել կատալոնական «Բարսելոնային»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ