Logo

Նեյմարը ցանկանում է վերադառնալ Եվրոպա

10:16 / 14.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Եվրոպա, հայտնում է Cadena SER-y:

33-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եվրոպական թոփ թիմ տեղափոխվել, բայց դրա համար հարկավոր է համոզել ակումբներին:

Բրազիլիայի հավաքականի գերաստղը բոլոր հնարավոր տարբերակներից հավանական է համարում կատալոնական «Բարսելոնան», որի առաջարկը կընդունի առանց քննարկելու:

Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալում» մեկուկես տարվա ընթացքում վնասվածքի պատճառով անցկացրել էր ընդամենը 7 հանդիպում:

Նա հարազատ «Սանթոս» է վերադարձել, որպեսզի վերականգնի նախկին մարզավիճակը:

Հիշեցնենք, որ  «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն բացառել էր Նեյմարի վերադարձը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ