Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամռանը կվերադառնա հայրենիք ու պայմանագիր կկնքի հարազատ ակումբի` «Սանթոսի» հետ։ Այդ մասին հայտնել է բրազիլական ակումբի փոխնախագահ Օսվալդո Նիկոն։
«Նեյմարը հաջորդ ամռանը կվերադառնա «Սանթոս»։ Մենք բանակցություններ ենք վարում նրա հետ»,- Նիկոյի խոսքը մեջբերում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ 32-ամյա Նեյմարը «Սանթոսի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-2013 թթ., 225 խաղում խփել 136 գոլ, կատարել 64 ասիստ։