Logo

Նեյմարը բանակցում է 3 ակումբի հետ

11:20 / 16.01.2025Ֆուտբոլ
null

«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, գրում է ESPN-ը: Բրազիլացին բանակցում է «Չիկագո Ֆայրի» և 2 այլ ակումբների հետ:

Տևական ժամանակ շշուկները 32-ամյա ֆուտբոլիստին կապում էին «Ինտեր Մայամիի» հետ, որտեղ խաղում են «Բարսելոնայում» նրա նախկին թիմակիցներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան, իսկ նոր գլխավոր մարզիչն է Խավյեր Մասկերանոն:

Այդուհանդերձ, Մասկերանոն վերջերս ասել է, որ MLS-ի կանոնադրությունը թույլ չի տալիս ձեռք բերել բարձր աշխատավարձ ստացող ևս մեկ աստղի:

Չնայած դրան՝ Բրազիլիայում ESPN-ի աղբյուրները հայտնել են, որ Նեյմարը դեռ հույս ունի միանալ «Ինտեր Մայամիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ