Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հավանաբար բաց կթողնի ազգային առաջնության առաջին տուրի հանդիպումը, հայտնում է Globo-ն:
33-ամյա ֆուտբոլիստը լիովին չի վերականգնվել ազդրի մկանային վնասվածքից:
Նեյմարը «Սանթոս» է վերադարձել հունվարի վերջին: Պաուլիստայի լիգայում նա 7 խաղում խփել է 3 գոլ:
Բրազիլիայի առաջնության առաջին տուրում «Սանթոսը» մարտի 31-ին կմրցի «Վասկո դա Գամայի» հետ: