«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարն «Ինտեր դե Լիմեյրայի» դեմ Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 12-րդ տուրի հանդիպման առաջին 32 րոպեների ընթացքում 1 գոլ է խփել ու կատարել է 2 արդյունավետ փոխանցում: 33-ամյա հարձակվողի փոխանցումներից հետո դուբլ է ձևակերպել Տիկինյո Սոարեսը:
Առաջին խաղակեսից հետո «Սանթոսը» հաղթում է 3-0 հաշվով:
Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո 6 խաղում խփել է 2 գոլ ու կատարել է 3 ասիստ:
Հիշեցնենք, որ բրազիլացին հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի կարգավիճակում և 6 ամսվա պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ։
Նեյմարն «Ալ Հիլալում» մեկուկես տարվա ընթացքում վնասվածքի պատճառով անցկացրել էր ընդամենը 7 հանդիպում:
Ele sabe. Eles sabem. pic.twitter.com/nZuOl1kiXf
— Santos FC (@SantosFC) February 23, 2025