Logo

Նեյմարը վերադարձից հետո առաջին խաղն է անցկացրել «Սանթոսի» մեկնարկային կազմում

10:21 / 10.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլացի հարձակվող Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:

32-ամյա ֆուտբոլիստը եղել է Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 8-րդ տուրի «Նովորիզոնտինոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով:

Սա Նեյմարի երկրորդ հանդիպումն էր «Սանթոս» վերադառնալուց հետո: Բրազիլացին մասնակցել էր նաև «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ հանդիպմանն ու ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ