Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Չարլզ Օլիվեյրան Ինստագրամում հրապարակում է արել իր հայրենակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ հանդիպման վերաբերյալ:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ ընկեր: Տերը միշտ կօրհնի քեզ: Արի շարունակենք բարձունքներ նվաճել»,- գրել է Օլիվեյրան:
View this post on Instagram
Հավելենք՝ Չարլզ Օլիվեյրան թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնական գոտին նվաճել է՝ հաղթելով ամերիկացի Մայքլ Չենդլերին: Չարլզի վերջին մենամարտը եղել է Դասթին Պորյեի հետ UFC 269-ի շրջանակում, որում բրազիլացին հաղթել է ամերիկացի մրցակցին: