Logo

Նեյմարն ու Բրունա Բիանկարդին բաժանվել են

14:33 / 29.11.2023Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարն ու Բրունա Բիանկարդին բաժանվել են։ Այդ մասին բրազիլացի մոդելը հայտնել է սոցցանցերում։

«Սա անձնական հարց է, սակայն քանի որ ամեն օր տեսնում եմ ինձ հետ կապված նորություններ, ենթադրություններ և կատակներ, պետք է հայտնեմ, որ հիմա ոչ մեկի հետ հարաբերություններ չունեմ։ Մենք Մևիի ծնողներն ենք, և դա է մեզ իրար կապող միակ բանը»,- գրել է Բրունա Բյանկարդին։

Հիշեցնենք, որ Նեյմարն ու Բյանկարդին հանդիպում էին 2021 թվականից։ Այս տարվա հոկտեմբերին ծնվել էր նրանց դուստրը։ Բրազիլացի հարձակվողը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որի պատճառով բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա