Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ այս մրցաշրջանում ցանկանում է հաղթել աշխարհի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
«Այս մրցաշրջանում պատրաստվում եմ հնարավոր բոլոր գավաթները նվաճել Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի կազմում: Աշխարհի առաջնությանն ընդառաջ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է հաղթել այս մրցաշարում։ Բայց ես երազանք ունեմ և ցանկանում եմ հաղթել աշխարհի առաջնությունում։
Ես պատրաստվում եմ Փարիզ բերել նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- 30-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կատար-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղում խփել է 11 գոլ և կատարել 9 ասիստ: