Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը մասնակցել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի 58-ամյակին նվիրված երեկույթին։
Երկրպագուները նկատել են, որ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը գիրացել է։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած երեկույթին բրազիլացին ներկայացել է թիկնապահների հետ։
Հիշեցնենք, որ Նեյմարը վերականգնվում է հոկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից։ Նախնական տվյալներով, հարձակվողը կկարողանա խաղադաշտ վերադառնալ օգոստոսին։ Նա 2023թ․ ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել «Ալ Հիլալ», որի կազմում անցկացրել է 5 հանդիպում, դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Neymar marcou presença na festa de aniversário de 58 anos de Romário.
— Planeta do Futebol 🌎 (@futebol_info) January 28, 2024
🎥 Reprodução pic.twitter.com/i9yCcz2VeZ