Logo

Նեյմարն ասել է՝ ինչ պետք է անի ՊՍԺ-ն ՉԼ-ում հաղթելու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:35 / 08.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ասել է՝ ինչ պետք է անի փարիզյան ակումբը՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:

«Թիմը պետք է քրտնաջան աշխատի ու մրցակիցներին զրկի տարածություններից՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Հարկավոր է բաց չթողնել շատ գոլեր: Մեծ ուշադրույուն ենք դարձնում պաշտպանությանն ու ջանք չենք խնայում մարզումներն, որպեսզի պատրաստ լինենք մրցաշրջանի վճռորոշ հատվածին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է PSG TV-ն:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբն ընգրկված է Չեմպիոնների լիգայի H խմբում ու 3 տուրից հետո 7 միավորով առաջատարն է:

30-ամյա Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 11 գոլ ու կատարել 9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ