Logo

Նեյմարն ապագայի վերաբերյալ ակնարկ է արել

22:06 / 12.11.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ակնարկել է, որ չի հեռանա թիմից:

«Այս երկրում ինձ շատ լավ ընդունեցին: Ես շատ ուրախ եմ և վստահ, որ այսուհետև ամեն ինչ միայն ավելի լավ կլինի: Համոզված եմ, որ այստեղ այլ աստղեր էլ են գալու։ Ես հավատում եմ, որ շատերը հնարավորություն կունենան գալ այստեղ և զգալ նույնը, ինչ ես»,- Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ արաբական ակումբը պատրաստվում է խզել Նեյմարի պայմանագիրը: Նաև հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ բրազիլական «Սանթոս»:

Հիշեցնենք, որ Նեյմարը հոկտեմբերի 21-ին 368 օր խաղադաշտից բացակայելուց հետո փոխարինման էր դուրս եկել «Ալ Հիլյալի» կազմում Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի արտագնա խաղում (5-4), սակայն նոյեմբերի 5-ին իրանական «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում (3-0) կրկին վնասվածք էր ստացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա