Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն աջակցել է իր երկրի գործող նախագաhի Ժաիր Բոլսոնարուին ընտրություններից առաջ, հայտնում է Reuters-ը:
30-ամյա ֆուտբոլիստն ի աջակցություն Բոլսոնարուի նկարահանվել է տեսահոլովակում, որում պարել է նախագահի նախընտրական քարոզարշավի երաժշտության տակ։ Նա նաև ցույց տվել աջ և ձախ ձեռքերի երկու մատները՝ ակնարկելով այն համարը, որը պետք է ընտրել քվեաթերթիկում՝ 22:
Բոլսոնարուին հաճախ են քննադատում Բրազիլիայում: Մասնավորապես, նա կորոնավիրուսի համավարակի ժամանակ դեմ էր արտահայտվել պատվաստվելուն: Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի հոկտեմբերի 2-ին:
2022/23 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 խաղի, խփել 11 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: