«Սանթոսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրագանտինոյին» և դուրս եկել Բրազիլիայի Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչ։
Տանտերերից 9-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով հաշիվը բացել է Նեյմարը։
33-ամյա ֆուտբոլիստը Պաուլիստա լիգայում 7 խաղում 3 գոլ է խփել և կատարել նույնքան ասիստ։
Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»` ակումբի հետ պայմանագիր կնքելով 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Բրազիլիայի Պաուլիստա լիգա, քառորդ եզրափակիչ
«Սանթոս» - «Բրագանտինո»` 2-0
Նեյմար, 9, Ժոաո Շմիդտ, 56