Logo

Sport.es. Նեյմարի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային» ու «Բավարիային»

19:47 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլային գործակալ Պինի Զահավին «Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկել է կատալոնական «Բարսելոնային» և Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Sport-ը:

Հենց Զահավիի միջնորդությամբ է 2017 թվականի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ն «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով ձեռք բերել Նեյմարի տրանսֆերային իրավունքը:

33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը վերադառնալ Եվրոպա և հանդես գալ տիտղոսների համար պայքարող ակումբում:

Հիշեցնենք, որ Նեյմարը 12 տարի անց հարազատ «Սանթոս» վերադառնալուց հետո մասնակցել է 7 հանդիպման, խփել երեք գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ