Բրազիլիայի առաջնության 8-րդ տուրում «Սանտոսը» «Նովորիզոնտինոյի» հետ խաղում գոլազուրկ ոչ-ոքի անցկացրեց: Խաղին մասնակցել է նաև Նեյմարը: Բրազիլական Lance կայքը հաշվարկել է ֆուտբոլիստի վիճակագրությունը հանդիպմանը:
33-ամյա հարձակվողը դարպասին կատարել է ընդամենը մեկ հարված, որը շեղ է ստացվել: Նրա 28 փոխանցումներից հաջող են ստացվել 22-ը, իսկ 16 մենապայքարներից 12-ում (75%) ֆուտբոլիստը պարտվել է: Նեյմարը նաև 24 անգամ գնդակ է կորցրել, իսկ մրցակցին շրջանցելու նրա 7 փորձերն ապարդյուն են ստացվել:
Նեյմարն «Ալ Հիլալում» մեկուկես տարվա ընթացքում վնասվածքի պատճառով անցկացրել էր ընդամենը 7 հանդիպում: