Logo

Նեյմարի «Օլիմպիկոն» ու «Սանթոսի» խոշոր հաշվով հաղթանակը

10:49 / 24.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլայի Պաուլիստա լիգայի վերջին` 12-րդ տուրում «Սանթոսը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Ինտեր դե Լիմեյրային»։

Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Բրազիլիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու (70) Նեյմարը, որը 27-րդ րոպեին աչքի է ընկել «Օլիմպիկո» անվանումով հայտնի գոլով՝ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

33-ամյա ֆուտբոլիստը նաև երկու ասիստ է կատարել:

«Սանթոսը» 18 միավորով B խմբում գրավել է առաջին տեղը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մարտի 2-ին կմրցի «Բրագանտինոյի» դեմ։

Բրազիլիայի Պաուլիստա լիգա, 12-րդ տուր

«Ինտեր դե Լիմեյրա» - «Սանթոս»` 0-3

Տիկինյո Սոարես, 9, 32, Նեյմար, 27

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա