Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի հարձակվող Նեյմարը ստացել է առաջնային խաչաձև կապանի և ձախ ծնկի մենիսկի վնասվածք, հայտնում է Diario Sport-ը:
31-ամյա ֆուտբոլիստն այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։ Վերականգնման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում։
Հիշեցնենք, որ Նեյմարն Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 4-րդ տուրի խաղում բախվել էր մրցակցի հետ և ստադիոնից հեռացել հենակների օգնությամբ: