Ֆրանսիական ՊՍժ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կոճի հատվածում վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Փարիզյան թիմի բժշկական շտաբը 31-ամյա ֆուտբոլիստին խորհուրդ է տվել վիրահատվել` հետագայում վնասվածքի կրկնությունից խուսափելու համար: Սպասվում է, որ վիրահատությունն առաջիկա օրերին կանցկացվի Դոհայում:
Նեյմարը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա 4 ամիս անց:
Հիշեցնենք, որ Նեյմարը սրունք-վեգային հոդի վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում (4-3), որը կայացել էր փետրվարի 19-ին։ Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 ասիստ: