Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ժուվենտուդեին»:
37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Սանթոսի» առաջատար Նեյմարը, որը 80-րդ րոպեին էլ իրացրեց 11-մետրանոցը և դարձավ դուբլի հեղինակ: Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել հուլիսի 17-ին՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում:
«Սանթոսը» 17 խաղից հետո վաստակել է 18 միավոր և 20 թիմերի պայքարում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը:

