Logo

Նեյմարի գոլն ու «Սանթոսի» հաղթանակը

10:19 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու ասիստով է աչքի ընկել Նեյմարը:

«Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։

Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի կարգավիճակում և 6 ամսվա պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ։ Նա ակումբի համակարգում եղել էր նաև 2003-2013 թթ.։

Բրազիլիայի Պաուլիստա լիգա, 10-րդ տուր

«Սանթոս» - «Ագուա Սանտա»` 3-1

Նեյմար, 14 (11մ), Թասիանո, 26, Գիլերմե, 70 - Նեթինյո, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ