Logo

Նեյմարի ապաքինման ժամկետը

14:56 / 29.09.2025Ֆուտբոլ
null

«Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարը նոյեմբերից շուտ խաղադաշտ չի վերադառնա, հայտնում է Globo-ն։

33-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 14-ին «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլայի Ա Սերիայի 23-րդ տուրի խաղում (1-1) ազդրի մկանային վնասվածք է ստացել։

Այժմ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն (79 գոլ) իր բուժանձնակազմի գլխավորությամբ ֆիզիոթերապիայի հատուկ կուրս է անցնում, որը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը։

«Սանթոսում» հուսով են, որ կիսապաշտպանը կկարողանա ակումբին օգնել Ա Սերիայի վերջին 8 խաղերում։

«Սանթոսը» պայքարում է` տեղն Ա Սերիայում պահելու համար։ Ակումբը 24 խաղից հետո 27 միավորով 16-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ