Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կստանա «Ոսկե գնդակը»:
«Իհարկե, «Ոսկե գնդակը» նրանն է: Ես երկրպագում եմ Վինիսիուսին ու շատ եմ սիրում նրան: Չեմպիոնների եզրափակիչից առաջ և հետո գրել եմ Վինիին: Լավագույն ընկեր, որին ինձ պարգևել է ֆուտբոլը: Նա անհավանական մարզավիճակում է և մեր երկրի դրոշը ներկայացնում է ամբողջ աշխարհում»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Globo Esporte-ը:
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորն ավարտված մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել է 24 գոլի և 9 ասիստի հեղինակ: Նա օգնեց «Ռեալին» դառնալ Իսպանիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի 15-ակա գավաթակիր։