Logo

Նեյմար. Սաուդյան լիգան գերազանցում է Լիգա 1-ին

10:11 / 08.09.2023Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի հարձակվող, «Ալ Հիլյալի» նորեկ Նեյմարն կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը խաղամակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին։

«Հաշվի առնելով, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղում Սաուդյան Արաբիայում, կարելի է ասել, որ այս լիգայի խաղամակարդակը գերազանցում է Լիգա 1-ին: Այստեղ մարզումներն ավելի ինտենսիվ են: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ալ Հիլյալի» կազմում: Ինձ չի հետաքրքում, թե ինչ են խոսում մարդիկ: Երբ ես տեղափոխվում էի Լիգա 1, արժանացա նրանց քննադատությանը, բայց Ֆրանսիայի առաջնությունում երջանիկ էի ու երկար մնացի: Ես վաստահ եմ, որ շատերն են հետևելու մեր խաղերին: Ադապտացիայի հետ խնդիրներ չունեմ: Արաբերեն չգիտեմ, բայց դա խնդիր չէ ինձ համար»,- ասել է Նեյմարը ֆրանսիական L’Equipe-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել արաբական ակումբ, որի կազմում կխաղա 10 համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ը տրանսֆերի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։ Ոչ պաշտոնական տվյալներով, կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, որով Նեյմարը կստանա 300 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Նեյմարը խաղացել է նաև բրազիլական «Սանթոսում» (2009-2013) ու կատալոնական «Բարսելոնայում» (2013-2017), իսկ ՊՍԺ-ին միացել էր 222 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ 6 տարում բրազիլացին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել 118 գոլի, 77 գոլային փոխանցման հեղինակ ու նվաճել 12 տիտղոս: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա