Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա:
««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է: Նա աշխարհին նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին:
Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Նեյմարը «Սանթոսի» սան է: