«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն արժանացել է 2021 թվականի «Ոսկե Սամբա» մրցանակին։ Մրցանակը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» ռեկորդային 222 միլիոն եվրոյով, որը նրա պայմանագրում նշված էր որպես հրաժարագին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 10 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: