Logo

Նեյմար. ««Ռեալն» ինձ 3 անգամ ավելի գումար էր առաջարկում, սակայն ես ընտրեցի «Բարսան»»

12:22 / 28.02.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչու է ժամանակին ընտրել կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը:

««Բարսելոնան» ինձ համապատասխան գումար առաջարկեց, իսկ «Ռեալի» ներկայացուցիչներն առաջարկեցին դատարկ կտրոն ու ասացին, որ պատրաստ են 3 անգամ ավելի վճարել: Նրանք պատրաստ էին տալ այն ամենը, ինչ կցանկանայի: Պերեսը սիրում էր ինձ, սակայն «Բարսայում» խաղացել էր Ռոնալդինյոն, այնտեղ խաղում էր Մեսին, իսկ ես ցանկանում էին խաղալ Լեոյի հետ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Brasil Football-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Նեյմարի ներկայացուցիչների հետ ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի վերաբերյալ:

Բրազիլացի գերաստղը կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017 թվականներին: «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ նրա տեղափոխությունը սկանդալային էր, քանի որ այդ ժամանակ վճարվեց անհավանական թվացող 222 միլիոն եվրո հրաժարագինը՝ ֆուտբոլի պատմության մեջ մինչև այժմ ամենաբարձր տրանսֆերային գումարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ