ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հիշել է «Բարսելոնայում» անցկացրած առաջին մրցաշրջանը:
«Բարսելոնայում» անցկացրած առաջին մրցաշրջանում մեծ ճնշման տակ էի: Ինքս ինձ չէի ճանաչում: Հանդերձարանում լացում էի, և այդ ժամանակ Մեսին խոսեց ինձ հետ: Մեր խոսակցությունը փոխեց ամեն ինչ»,- ասել է բրազիլացին իր մասին նկարահանված վավերագրական ֆիլմում:
Հիշեցնենք, որ Նեյմարը կատալոնական ակումբի գույները պաշտպանել է 2013-2017 թվականներին:
Netflix-ի՝ 29-ամյա խաղացողի մասին նկարահանած վավերագրական ֆիլմը կոչվում է «Իդեալական քաոս»: