Logo

Նեյմար. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որպեսզի աշխարհի գավաթը բերենք Բրազիլիա»

16:26 / 21.12.2025Ֆուտբոլ
null

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը, որը 2 տարուց ավելի Բրազիլիայի ազգային հավաքական չի հրավիրվել, խոսել է ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունում իրենց հավակնությունների մասին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որպեսզի աշխարհի գավաթը բերենք Բրազիլիա: Հուլիսին կարող եք ինձ պատասխանատվության ենթարկել դրա համար։ Հե՜յ, Անչելո՛տի, օգնի՛ր մեզ։

Եթե մենք հասնենք եզրափակիչ, խոստանում եմ, որ գոլ կխփեմ»,- ասել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ